«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը. ո՞րն է քո անելիքը». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը: Ո՞րն է քո անելիքը ՀՀ քաղաքացի
Արարատը Արագածով փոխարինող, պատմության դասագրքերը կեղծող ու այլանդակող, ցեղասպանության զոհերի քանակը ճշտող ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը օրակարգից հանող կառավարության հաջորդ թիրախը տրամաբանորեն հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության ժամանակավոր կամ մշտական դադարեցումը: Սա կարմիր գիծ չէ ամենևին, սա վերջնականապես ամեն ինչ թաղելու ու ոչնչացնելու ազդարարումն է: Դրա հավելյալ վկայություններից է նաև վերջին վեց տարիների ընթացքում Ծիծեռնակաբերդում թույլ տված տարատեսակ այլանդակություններն ու հանցավոր գործելաոճը:
Առաջարկում եմ ստեղծել հանրային վերահսկողության մարմին, որն ուշի ուշով կհետևի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Յուրաքանչյուր ամիս հանդիպում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրինության ու Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ՝ թանգարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկանալու համար: Այս մարմինը որևէ կերպ չի խոչընդոտելու թանգարանի բնականոն աշխատանքը և որևէ անօրինական գործելաոճ չի որդեգրի:
Այս առաքելության հիմնական նպատակը հանրային իրազեկման ապահովումն է՝ հաշվի առնելով այն հնարավոր վտանգները, որոնք կարող են հանգեցնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության դադարեցմանը:
Ովքե՞ր են պատրաստ միանալ այդ մարմնին, ս. թ. նոյեմբերի 30-ին թանգարանի տնօրինության և Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպելու համար: Հանդիպման մասին թանգարանի տնօրինությունը պաշտոնական նամակով գրավոր կծանուցվի:
Ծիծեռնակաբերդի համար պայքարը մեկ անձի առաքելությունը չի կարող լինել:
Տե´ր կանգնիր քո հիշողությանն ու արժանապատվությանը:
Խնդրում եմ տարածել»:

«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
801:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
6300:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
53Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
54Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
59Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
93Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
96Երեկ, 22:49
Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու Կալին Ջորջեսկուին կալանավորել են
96Երեկ, 22:31