«Կապիտուլյացիան շարունակվում է»․ Ոսկան Սարգսյան
![]() 197 Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ., 17:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակվող կապիտուլյացիա․ Երկու օրից, նոյեմբերի 9-ին կլրանա 2020թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն-կապիտուլյացիայի 4-րդ տարին։ Հայաստանի կապիտուլյացիան չի ավարտվել, այն շարունակվող, սողացող կապիտուլյացիա է, որը թրաշամանուկ բիրդան աղաների կողմից ներկայացվում է որպես տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացում, խաղաղության խաչմերուկ, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ հանձնաժողովը դեռ չի հրապարակել պատերազմում մեր պարտության պատճառների վերաբերյալ եզրակացության ոչ գաղտնի մասը։ Եթե հրապարակի էլ, դրանից հանրության համար մեծ բացահայտումներ չեն լինելու։ Հայաստանի համար ամենամեծ վտանգը այն է, որ իշխանությունը և ընդդիմության բացարձակ մեծամասնությունը ղեկավարվում են դրսից, սպասարկում են օտար շահերը։ Հանրությանն էլ ներկայացնում են ԱԺ-ի աշնանային թատերաշրջանը․ քաղաքական կեղծ օրակարգեր, ինտրիգ-շոուներ, եվրոպական հերթական մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի քշած հեծանվի կիլոմետրերը։ Կապիտուլյացիան շարունակվում է, սակայն դա կարծես դարձել է բնական, սովորական, ընդունելի բան»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
