«Իրենք տաքուկ նստած են, օգտվում են շատ թանկ պետական մեքենաներից»․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է իր նախաձեռնած ստորագրահավաքը՝ տրանսպորտի թանկացման դեմ։ Նրա խոսքով 3 օրվա ընթացքում հավաքվել է մոտ 6800 ստորագրություն։
Լրագրողների հետ զրույցում հարց հնչեց․ «Նախկինում ձեր բազմաթիվ թավշյա թիմակիցներ ընդդիմանում էին 100 դրամից ավել վճարելու իշխանությունների գաղափարին՝ Լուլուի, Ալեն Սիմոնյանի հետ տեսահոլովակ էիք նկարում, բայց էսօր քար լռություն են պահպանում․ ինչո՞վ եք սա պայմանավորում»։ Մարությանը պատասխանեց․ «Պատասխանը պարզ է, իրենք իշխանության են, տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական մեքենաներից, ընդ որում, ինձ համար շատ անհասկանալի, շատ թանկ մեքենաներից։ ԱԺ նախագահը, քաղաքապետը կարող են մեքենա ունենալ, բայց այդ մեքենաները պետք է շատ պարզ լինեն, որովհետև մեքենայի գնով և որակով չի որոշվում պաշտոնյայի դիրքը, անելիքը, իր ժողովրդին ծառայությունը»։

Հռոմի պապը հաջողությամբ վիրահատվել է
7509:43
Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնե՞ն․ «Ժողովուրդ»
4809:18
14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»
5909:06
Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը. «Հրապարակ»
5809:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6108:24
«Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են կոռումպացրել դատական համակարգը»․ Հմայակ Հովհաննիսյան
9603:06
«Ինչու Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրել»․ Թաթուլ Հակոբյան
9902:06
«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
10700:48