«Ինչու Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բազմաթիվ հանգամանքներ և պատճառներ կարելի է թվարկել, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրել անգամ պատերազմում հաղթելուց, Արցախը գրավելուց և հայաթափելուց, Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 200 քառակուսի կիլոմետր զավթելուց հետո: Հակահայկականությունը դարձել է արևելյան հարևանի հիմնական գաղափարախոսությունը, ազգային ծրագիրն ու ադրբեջանական ժողովրդի ամենատարբեր հատվածներին սոսնձող գործոնը: Բավական է այն թուլանա, և այդ երկրի ներսում սկսվում են ներքին գործընթացներ: Հատկապես ժողովրդավարության բացակայության և կոշտ ավտորիտար կառավարման պայմաններում յուրաքանչյուր ներքին խնդիր կարող է բողոքի ալիքի պատճառ դառնալ:
Մոտ 25 տարի առաջ՝ 2002 թվականին, ես սովորում էի Թբիլիսիի ամերիկյան մի դպրոցում, որտեղ, նույն լսարանում, ինձ հետ էին նաև 4 ադրբեջանցի և 30 վրացի: Միակ հայն էի և հատկապես վրացի աղջիկների հետ ունեի ջերմ և ընկերական հարաբերություններ: Չորս ադրբեջանցիներից մեկը աղջիկ էր, ով առաջին օրերին ինձ ընդհանրապես չէր նայում: Որոշ ժամանակ անց սկսեց նայել իմ ուղղությամբ, ապա՝ առավոտները բարևել, հետո զրուցել.... Մի քանի ամիս անց նա ինձ պատմեց, որ կյանքում առաջին անգամ է կենդանի հայ տեսնում, այն էլ՝ այդքան մոտիկից: Մարդուն այնքան էին հակահայ թույն սրսկել, որ հային, տվյալ դեպքում՝ ինձ, պատկերացնում էր մի հրեշ...»։

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
16800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
102Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
105Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
114Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
191Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
125Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
124Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
110Երեկ, 18:36