«Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ»․ Գարիկ Քեռյան
![]() 211 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 02:30 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում, և ինչպես բազմիցս ինքն է նշել, շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչպես և ինչ մեթոդներով, նույնպես շատ պարզ է: Զենքի և զինամթերքի մատակարարման դադարեցմամբ, որից հետո Զելենսկին հաստատ կգնա զինադադարի: Դեռ ավելին, ԱՄՆ նոր նախագահը եվրոլիդերների առջև դնելու է կատարված ծախսերի և վնասների համամասնական բաժանման պահանջը, եվրոպացիների անվտանգության համար ծախսված միլիարդները չպետք է մնան ամերիկյան ժողովրդի ուսերին: Այս մտքերն են հնչել նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում, և դրա համար էլ Թրամփը հաղթեց ընտրություններում: Թվում է, թե ամեն ինչ պարզ ու հասկանալի է: Սպիտակ Տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն անշուշտ ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ: Ի՞նչ հետևանքներ, կրկին դժվար չէ կռահել, հատկապես Հայաստանում: Բայց արի ու տես, այս պարզ ճշմարտությունները հասկանալու և ընդունելու փոխարեն հայաստանյան արևմտասեր քաղաքագետները իրենց դարակազմիկ, ոչ հիմնավոր թեզերն են շրջանառում զանգվածային լրատվամիջոցներով, որոնք խմբագրելով ու եզրահանգումները ամփոփելով՝ կարելի է նշել հետևյալը՝ 1. Թրամփի ասածները շատ լուրջ մի՛ ընդունեք, շատ էլ, որ ասել է, նա շարունակելու է պատերազմը մինչև հաղթական ավարտ, որովհետև Պուտինը չի զիջի ոչինչ, 2. Ուկրաինայում կռվում են հանուն ժողովրդավարության և պետք է քաջալերել նրանց: 3. ԱՄՆ շատ քիչ է ծախսել, չնչին են դրանք, գանձարանը չի դատարկվել և կարող են շարունակել բայդենյան գործելակերպը, 4. Հայաստանի ապագա անվտանգությունը ժողովրդավարության մեջ է, և դրա համար հակաժողովրդավարական Ռուսաստանի՝ ագրեսորի պարտությունը կլինի ժողովրդավարության հաղթանակ: Եվ այսպես շարունակ: Թրամփի հակապատերազմական հռետորաբանությունը զարմանալիորեն շատերի սրտով չէ, և զարմանալի է, որ այդ երևույթը պատերազմներից մասնատված, ծվատված և քայքայված Հայաստանում է, և առավել զավեշտալի է, որ այդ տոնով խոսում են ժողովրդավարության ջատագովները: Ժողովրդավարությունն առաջին հերթին հումանիզմ է ենթադրում: Հումանիզմն իր հերթին ոչինչ է, եթե չկա կյանքի իրավունք: Ո՞վ է հարցրել ուկրաինական ճակատում իրենց կյանքը կորցրած հարյուր հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդներից, իրենց համար ո՞րն է նախընտրելի, մահը հանուն ժողովրդավարությա՞ն, թե՞ կյանքը ոչ ժողովրդավար երկրում: Խոսելուց առաջ մտածեք և կշռադատե՛ք, հարգելի՛ գործընկերներ: Եվ վերջում ավելացնեմ՝ վրաց ժողովրդի քաղաքական ներկա ղեկավարությունը տվեց այս հարցադրման պատասխանը, ուսանելի և ազգանպաստ որոշում և ուղերձ ժողովրդավարության ջատագովներին, որն էր՝ «ո՛չ Վրաստանի ուկրաինացմանը»: Ես հուսով եմ, որ մեր ներկա իշխանությունները չեն անտեսի հարևան երկրի օրինակը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
