«Ում պատվերն են կատարում ՔՊ-ում՝ օրենսդրից սկսյալ». Նարինե Դիլբարյան

ՔՊ ԱԺ-ի օրակարգում իրենց խոսնակի ձեռամբ ՀՀ օրհներգի խմբագրումն է. ՀՀ պետական սահմանները խմբագրեցին. տարածքային ամբողջականությունը խախտեցին, հանձնեցին Ադրբեջանին, Արցախը հանձնեցին ի կեր ցեղասպան ալիևի, այժմ պետական օրհներգի վերջին քառատողն են ուզում հանել. «Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։ Ըստ ամենայնի, ամեն անգամ նյարդային ցնցումներ են ապրում՝ ազգի ազատության համար զոհվելու արժանապատիվ հայերի խոսքերից։ Այս համապատկերում նույն օրերին ցեղասպան զավթիչ ալիևը, որի խորհրդարանի խոսնակուհուն այդպես հանդիպել էր տենչում Սիմոնյան Ալենը եւ բնականաբար մերժում ստացավ, լուսանկարվում է անցյալի Երեւանի խանության դրոշի հետ, դրա պաստառներով և հերթական անգամ ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հոխորտանքներ է հրապարակում։ Առերևույթ հույժ հիմնավոր կարծիք է ծագում, թե ում պատվերն են կատարում ՔՊ-ում՝ օրենսդրից սկսյալ։ Ողբամ զավթիչ միջազգային հանցագործներին ծառայություն մատուցող թշվառներին. «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» աստվածաշնչյան արձանագրում է։ Երևանի խանության կազմում խորհրդարանի խոսնակ նախատեսված չէր։ Խանություն տենչացողներն էլ պատմության թատերաբեմից վաղուց դուրս են նետված»։

«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
10809:18
Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են․ «Հրապարակ»
4509:06
Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
5609:00
«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
10603:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
10502:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
27100:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
115Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
98Երեկ, 23:24