«Դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել»․ Քրիստինե Վարդանյանը՝ իշխանական պատգամավորներին
![]() 210 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 19:54 «Այս դահլիճում քննարկվում էր ընդդիմության՝ հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու հայտարարության նախագիծը։ Առաջարկվում էր, որ ԱԺ-ն այդ նախագիծն ընդունի, բայց, իհարկե, իշխանությունը տապալեց այդ նախագծի ընդունումը, այստեղ զարմանալի ոչինչ չկա, բայց աբսուրդը հասավ այն աստիճանի, որ ԱԺ-ի նախագահությունում նստած անձանցից մեկը մոտեցավ այս ամբիոնին ու նայելով Գեղամ Մանուկյանի աչքերին, ում եղբայրն ապօրինի պատանդի կարգավիճակում պահվում է Բաքվում, ասաց․ «Իրականում ընդդիմությունն ուզում է այդ նախագիծն ընդունվի, բայց թքած ունի գերիների ճակատագրի վրա, դրանով դիվիդենտ եք ուզում»»,- ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ ցանկացած տրամաբանող մարդու համար այդ հայտարարությունն աբսուրդային էր, բայց յուրաքանչյուր մարդ դատում է իր արժեքային համակարգով։ Ընդդիմադիր պատգամավորը, դիմելով իշխանական պատգամավորներին, հարց հնչեցրեց․ «Լավ, ենթադրենք՝ ընդդիմությունն ուզում էր դիվիդենտներ շահել, դուք էլ «հերոսաբար» արգելեցիք, կանխեցիք այդ «վտանգը», իսկ դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտելուց։ Լավ, մի դրվագ լինելո՞ւ է։ Այս չորս տարվա ընթացքում հարձակվել են Հայաստանի վրա, Արցախը ենթարկել են էթնիկ զտման, փաստացի ցեղասպանություն են արել, տասնյակ հայերի ապօրինի պահում են Բաքվի բանտերում, դուք դատապարտելո՞ւ եք երբևէ Ալիևին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
