«Փորձը ցույց է տալիս՝ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 186 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 12:24 «Փորձում էի հասկանալ՝ որտեղից է գալիս մեր դաշնակցական գործընկերների ֆետիշը պետական պաշտոնյաների թիկնապահների վերաբերյալ, և ինձ թվում է՝ ես հասկացա»,- Աժ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը․ «1996 թվականին, երբ առաջին անգամ ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, ծեծի և բռնության ենթարկվեցին ԱԺ նախագահն ու նախագահի տեղակալը, Դաշնակցությունը ակտիվ ներգրավվածություն ուներ այդ գործընթացում: 1999 թվականին, երբ արդեն երկրորդ անգամ զինված ներխուժում տեղի ունեցավ ԱԺ, և սպանվեցին ԱԺ նախագահը, երկու տեղակալները, վարչապետը, այլ պաշտոնյաներ, տեռորիստական խմբի ղեկավարը նախկին դաշնակցական էր: Կարծում եմ՝ Աղվան Վարդանյանը կվկայի, որ դաշնակցականը նախկին չի լինում: 2018 թվականին, երբ երրորդ անգամ տեղի ունեցավ ներխուժում ԱԺ, և մահափորձ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, նույն պահին դաշնակցության ներկայացուցիչներից մեկը գրոհում էր «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը, և էլ չեմ ասում՝ որքան դաշնակցականներ էին ներգրավված այդ անկարգությունների ժամանակ: Սրանք ակնհայտ և անհերքելի փաստեր են: Ես կարող եմ ենթադրել միայն մի բան, որ մեր դաշնակցական գործընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաներն ունեն թիկնապահներ, որոնք, ի դեպ, իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, հատուկ պահպանվող անձինք են՝ վարչապետ, ԱԺ նախագահ և այլն, իրենք բողոքում են, որովհետև ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն կամ իրականացնեն, միակ տրամաբանական բացատրությունը սա է: Բայց միևնույն ժամանակ մեր դաշնակցական գործընկերները պարադոքսալ կերպով չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ ունի, հիմա էլ ունի: Ինչո՞ւ, սիրելի գործընկերներ, չեք գնում, ձեր քաղաքական ուժի ղեկավարին ասում՝ պարոն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք, մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում, եկեք դուք ամեն դեպքում մի ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, «անդազահան» անի։ Մեր ժամանակ ոչ մի պետական պաշտոնյայի թիկանպահ չի սպանել որևէ դաշնակցականի, ձեր ժամանակ պետական պաշտոնյայի թիկնապահ սպանել է առնվազն մեկ դաշնակցականի»,- ասաց Ռուբինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
