«Ընդամենը քաղաքական ալիբիի «ցրցամ» է, բայց ինչի՞ց առաջ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ Անկախության հռչակագիրը տասնյակ անգամ կարդալուց հետո եզրակացությունը սարսափն է, որ հռչակագիրը սպառնում է Հայաստանի պետության գոյությանը:
Հայաստանը խորհրդարանական պետություն է: Երբ նշանակովի վարչապետը այդ պետության իրավա-քաղաքական հիմնարար փաստաթղթի մասին հնչեցնում է այդպիսի գնահատական, փաստաթուղթը փաստորեն հռչակելով պետության սպառնալիք, երկրի ներկայացուցչական, առաջնային մանդատ կրող միակ կառույցը՝ խորհրդարանը, պետք է՝ կամ անվստահություն հայտնի և չեզոքացնի այդ վարչապետի պաշտոնավարումը, կամ նրանից պահանջի վտանգը չեզոքացնելուն ուղղված կոնկրետ և անհապաղ գործողություն, այնքան կոնկրետ, որքան եղել է վտանգի նրա նկարագրությունը:
Եթե չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը, ապա հնարավոր է անել հետևյալ եզրակացությունը. կամ Հայաստանում չկա խորհրդարան, այսինքն չկա իշխանության ներկայացուցչական, առաջնային մանդատ կրող որևէ ֆորմալ ինստիտուտ, կամ Անկախության հռչակագրից բխող «սպառնալիքի» բարձրաձայնումը գործնականում այլ բան չէ, քան ընդամենը քաղաքական ալիբիի «ցրցամ»:
Եվ այստեղ առաջանում է հարց, թե ինչի՞ց առաջ»:

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
11521:01
«Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5320:54
«Որպեսզի հաղթանակ կերտած մարդիկ մնան, Հայաստանի այսօրվա տիրակալները պետք է հեռանան»․ Արթուր Խաչատրյան
5220:24
«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ Սուրեն Սուրենյանց
5920:12
«Չպետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին»․ Հակոբ Բադալյան
6019:24
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
10419:01
«Շահերի բախումն ակնհայտ է․ կա՛մ թաղապետը պիտի հրաժեշտ տա պաշտոնին, կա՛մ իր տիկինը»․ Արեգ Սավգուլյան
6618:36
«Իմ կինը մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն․ այստեղ որևէ խնդիր չկա». Սաշա Կատվալյան (տեսանյութ)
7118:24