«Ո՞նց կարա պետության մեջ մեկը թպրտա, համբերությանս բաժակը լցվել է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 322 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 12:06 Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ տալով հստակ հանձանարարականներ․ «3-4 տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում, հիմա էլ եմ ասում։ Ի՞նչն եմ սխալ արել, ի՞նչն ենք սխալ արել, ի՞նչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։ Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռիկներ-վռիկներ էին անում, էլի անում են, ովքեր մյուսներին վերևից էին նայում, էլի նայում են։ Սա չի կարա շարունակվի, ես կարամ 1, 2, 3, 4 տարի համբերեմ։ Ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Այն, ինչ ինձնից ուզել եք տվել եմ, չեմ միջատել ոչ մի բանի, ոչ մեկի գործի մեջ չեմ մտել։ Ոնց որ «քյասիբի ռադիո» լինեմ, գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, դուք էլ ծափ եք տալիս, թողնում, գնում եմ։ Հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, ավելի ուժեղ եք ծափ տալիս, թողնում, գնում եմ։ Ո՞վ է ում ձեռք առնում։ Ստացվում է, որ Հայաստանում թույլ իշխանությո՞ւն է, կներեք, ուրեմն թույլ է ուժային կառույցը։ Ի՞նչ է, անընդհատ ապացուցելու անհրաժեշտություն կա՞։ Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա, ո՞նց կարա։ Ես հիմք եմ տվել՝ ասելու, որ կարա տենց բա լինի՞։ Էլ էս թեմայով խորհրդակցություն չեմ անելու․ ես չեմ կարա թույլ տալ, որ մեկը մտածի, թե վարչապետը մի բան էր ասեց էլի»,-ասաց Փաշինյանը։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
