«Փաշինյանը փորձեց սպանել մեր անկախությունը». Գեղամ Մանուկյան
89 Այսօր, 16:18 «Երեկ այս ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձեց սպանել մեր անկախությունը, ասել, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու, պետության մահախոսականն է: Ասեց ոչ թե որովհետև այդպես էր մտածում, այլ Ադրբեջանը ամեն օր Հայաստանին ստիպում է, որ Անկախության հռչակագրից հրաժարվի»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա, դիմելով ԱԺ դահլիճում ներկա դպրոցականներին, ասաց. «Ձեր ծնողները, նրանց տարեկիցները 90-ականներին ամենավատ պայմաններում են ապրել: Այն ժամանակ լույս չկար, ջերմություն չկար, կամ վառարան էինք վառում, կամ մրսում էինք: Բայց այն ժամանակ մեզ համար զոհողությունն արժեք ուներ՝ Արցախն էր, մեր անկախությունն էր: Այդ ժամանակ մենք թշնամու պահանջը չկատարող երկիր էինք, արժանապատվություն ունեինք, ոչ թե ինչպես հիմա։»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով․ «Սիրելի՛ երեխաներ, Անկախության հռչակագիրը ձեր պաշտպանության վահանն է»։ |
Սասուն Միքայելյանի ազգական Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
1018:24Վերջին 2 տարում առաջին անգամ Օլաֆ Շոլցը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ
4318:12«Իսկ հնարավո՞ր է, որ իրավիճակի վրա ազդեցություն ունենա Անկարան». Հակոբ Բադալյան
7117:42«Նիկոլ Փաշինյանը և ՔՊ Գյումրու թիմը զբաղված են էժան պոպուլիզմով». Մեսրոպ Առաքելյան
5417:18Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի ու նախագահականի դարպասները (տեսանյութ)
10216:42«Ռուբեն Ռուբինյանը սուտասան է»․ Հենրիխ Դանիելյան (տեսանյութ)
7816:36«Փաշինյանը փորձեց սպանել մեր անկախությունը». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8916:18«Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
9415:54