«Հիմա ե՞ս եմ «հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե՞ Անդրանիկ Քոչարյանը»․ Քրիստինե Վարդանյան
![]() 319 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 21:00 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ իշխանական պատգամավորների՝ «հոկտեմբերի 27»-ին վերաբերող ելույթներին: «Պատգամավորը խորհրդավոր հայացքով նայում է մեր կողմը ու ասում՝ եկեք տեսնենք, թե հոկտեմբերի 27-ի շահառուներն ովքեր են․․․ Երկաթբետոնյա տրամաբանությամբ ասում է՝ Նաիրի Հունանյանը նախկին դաշնակցական էր։ Նաիրի Հունանյանի արարքների համար մենք կրում ենք ճիշտ այնքան պատասխանատվություն, ինչքան կրում ենք Հովիկ Աղազարյանի քվեարկությունների համար։ Հանկարծ մյուս անգամ չհամարձակվեք Արցախը հանձնելուն էլ ասեք՝ Դաշնակցությունն է արել, որովհետև Հովիկ Աղազարյանը նախկին դաշնակցական է։ Եկեք պարզենք՝ ովքեր են «հոկտեմբերի 27»-ի շահառուները։ Հոկտեմբերի 27-ին համազգային ողբերգության, պետության գլխատման այդ խառը իրավիճակում, երբ որ այստեղ դեռ պատանդներ կային, մի խումբ մարդիկ այդ ժամանակվա երկրի ղեկավարին ներկայացնում են ցանկ ու ասում են, որ այդ մարդկանց պիտի պաշտոն տաք, թե չէ երկրում խառնաշփոթ կառաջանա։ Ցանկի 5-ից երկուսին պաշտոն եք տվել, մեկն էլ Անդրանիկ Քոչարյանն է՝ դիմացս նստած է։ Հիմա ե՞ս եմ հոկտեմբերի 27-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը»,- հարցադրեց Վարդանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
