«Անդրեասյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ սկանդալ է»․ Հակոբ Բադալյան
![]() 239 Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ., 13:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԲԴԽ նախագահը հայտարարում է հեռանալու մասին, ընդ որում շեշտում, որ հեռանում է առանց սկանդալի: Մինչդեռ, հեռանալու մասին նրա հայտարարության տեքստն ինքնին ըստ էության ամբողջությամբ սկանդալ է: Օրինակ, նա հայտարարում է՝ «իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին՝ Վարչապետի գլխավորությամբ»: Բացում ենք Սահմանադրությունը, որտեղ ԲԴԽ կազմավորման և առավել ևս ԲԴԽ նախագահի նշանակման գործում գործադիր իշխանությունն ու վարչապետը չունեն ոչ մի դեր և իրավասություն: ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որի նախագահին իրենց կազմից ընտրում են խորհրդի անդամները: Խորհուրդը ձեւավորվում է դատարանների ընդհանուր ժողովի եւ ԱԺ ընտրած հինգական թեկնածուներից: Մինչդեռ, ԲԴԽ նախագահը, որին իրենց կազմից ընտրում են ԲԴԽ անկախ անդամները՝ համենայն դեպս ըստ Սահմանադրության, «շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն» իրեն վստահելու համար շնորհակալություն է հայտնում գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Դրանով իսկ նա փաստացի հաստատում է, որ, թեև Սահմանադրությամբ ԲԴԽ անկախ պետական մարմին է, բայց այդ պաշտոնի հայտնվելու համար պետք է ունենալ նշանակովի գործադիր իշխանության հավանությունը: Այդ անուղղակի խոստովանությունը սկանդալ չէ, բա ի՞նչ է: Թեև, Հայաստանում իհարկե դա անշուշտ շատ վաղուց սկանդալ չէ, այլ օրինաչափություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
