«Խոստումները չկատարելու մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»․ Տիգրան Աբրահամյան
![]() 154 Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ., 11:36 Պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամաբանության ներքո։ Հերթական ընտրությունները սարերի հետևում չեն։ Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պաշտոնանկություններին։ «Իշխանությունը փորձում է որոշակիորն փաթեթավորել տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Այս իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն հանրությունն այլ բանի է ականատես եղել։ Այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Աբրահամյանը՝ չբացառելով, որ այդ ամենին հետևելու են քրեական գործր։ Աբրահամյանի խոսքով՝ պաշտոններից զրկվելն այդ մարդկանց պատասխանատվությունից չի ազատում, որովհետև այն, ինչում նրանք թաթախված են եղել, ինչ-որ փուլում իրավական գնահատակն է ստանալու։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
