Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նորաթրաշը պետություն է ապամոնտաժում, մենք պրիկոլներ ենք անում». Նաիրա Զոհրաբյան

«Նորաթրաշը պետություն է ապամոնտաժում, մենք պրիկոլներ ենք անում». Նաիրա Զոհրաբյան
77
Այսօր, 16:24

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորաթրաշը պետություն է ապամոնտաժում՝ մենք պրիկոլներ ենք անում
Տրամաբանորեն ենթադրվում էր, որ խորհրդարանում, դեռևս անթրաշ Նիկոլի՝ պետականաքանդության մաստեր-կլաս ելույթից հետո առնվազն երկու քայլ պիտի տեղի ունենար՝ ԱԱԾ-ն պիտի մտներ ԱԺ՝ այդ անձին կալանավորելու, և ընդդիմությունը ժողովրդինի պիտի հաներ փողոց՝ պետության անկման դեմ գոնե բողոքելու։
Այս ենթադրելի քայլերից որևէ մեկը տեղի չունեցավ։ Դրան հաջորդեց սարոչկայով ու ժամացույցը ձեռքին՝ սափրվելու մոնոներկայացումն ու որպես այդ փուլի վերջաբան՝ sms-ով, մատաղի տեղից, առանցքային պաշտոնյաներին գործից ռադ անելը։
Եվ ի՞նչ հակադրվեց դրան։ Իրականում՝ ոչինչ։ Ընդամենը պրիկոլներ՝ վոթցափով մի դափոն պաշտոնյաների գործից հանելու վրա, պրիկոլներ թրաշի էսթետիկայի վրա ու ռազմահայրենասիրական, քյարթու ստատուսներ։
Իրականում՝ էս ամենի մեջ պրիկոլ չկա։ Ավելին, սա էկզիստենցիալ աղետի հերթական արձանագրումն է, որ պետությունը մի մարդ է՝ հիմա արդեն թրաշված, ով կարող է sms-ով մի օր էլ Հայաստանը հռչակել Թուրքիայի ամենասիրելի վիլայեթը։ Իրականում, սա Սահմանադրության հերթական բռնաբարում է, երբ այլևս թրաշվածը հայտարարում էր, որ պաշտոնյաներին խնդրել է հրաժարական տալ ու ոչ մեկը չի հարցնում՝ դու ո՞վ ես, որ օրինակ, Սահմանադրությամբ, իբր, անկախ մարմնի, Հակակոռուպցիոնի ղեկավարին հորդորես, խնդրես, կամ սպառնաս, որ հրաժարական տա, ու նա էլ ոչ միայն տա, այլև այդ մասին հպարտ մի տեքստ արտասանի։
Ու էս պրիկոլներով էլ սպասելու ենք, որ հաջորդ մի կիրակի, մի հերթական մատաղի, կամ ատամնահատիկի քեֆի պիկին, նորաթրաշը, հերթական sms-ով, հերթական պետականակործան ակտն անի ու մենք էլ ընդամենը սուբլիմացվենք հայհոյանքով, պրիկոլներով, կամ, որ ավելի վատ է՝ պաթոսախեղդ ստատուսով»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան