«Փաշինյանը սափրվեց, նաև մնացածին «սափրեց»․ ոչ մի տրագեդիա չկա»»․ Գագիկ Մելքոնյան
![]() 239 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 19:06 «Վարչապետը տեսնում է՝ որտեղ դժգոհություն կա, որտեղ կարելի է շտկել, ու կատարում է կադրերի փոփոխություն, ոչ մի տրագեդիա չկա»,- այս մասի «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան վեց պաշտոնյաների պաշտոնանկություններին։ «Այնպես չէ, որ մարդը աշխատել է գերազանց, հոյակապ ու իրեն գալիս, ասում են՝ թող գնա։ Ինձ թվում է, որ ժամանակը կգա, բոլորն էլ կիմանան, թե որ պաշտոնյան ինչի համար է ազատվել»,- նշեց պատգամավորը: Անդրադառնալով դիտարկմանը, որ դժգոհություններ կան նաև Նիկոլ Փաշինյանից, և հարցին՝ իսկ ինչո՞ւ ինքն էլ հրաժարական չի տալիս, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Դժգոհությունները որտեղի՞ց են գալիս: Երբ որ մարդիկ դժգոհում են վարչապետից, դժգոհում են վարչապետի նշանակած նախարարներից: Իրենց աշխատանքի արդյունքում է, որ երկրի վարչապետը քննադատվում է: Եթե լավ չեն աշխատում, եթե տվյալ նախարարությունը անգործունակ է, ուրեմն մեղավորը վարչապետն է։ Դրա համար վարչապետը հիմա իր սխալներն ուղղում է»: Անդրադառնալով հարցին՝ Փաշինյանը հեղափոխությունից 6 տարի անց սափրվեց, ու կտրուկ կադրային փոփոխություններ արեց, ուղե՞րձ էր դա, Մելքոնյանը կատակով արձագանքեց. «Ինքը սափրվեց, նաև մնացածին «սափրեց»․․․ Կան օղակներ, որ հետ են քաշվում, դրա համար պետք է նոր ղեկավարներ նշանակել․․․ Մեր խնդիրը ընտրությունները չեն, տարիուկես դեռ կա, մենք պիտի մտածենք այս ընթացքում խաղաղության, անվտանգության հարցերը լուծենք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
