«Փաշինյանի որոշումների վրա ազդում է Աննա Հակոբյանի կարծիքը»․ Գառնիկ Դանիելյան
![]() 205 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 22:36 «Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը այդպիսին է․ ինքը կարող է շատ անակնկալ որոշումներ կայացնել, որի արդյունքում զարմանք առաջանա և՛ ՔՊ պատգամավորների, և՛ Կառավարության անդամների համար։ Իմ իմացած տվյալներով՝ վերջին պաշտոնանկություններն անակնկալ են եղել անգամ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջանակի՝ նեղ թիմի, այսպես ասած՝ «իր կռուգի» համար»,- այս մասին «24TV»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորը հավելեց, որ վարչապետի՝ որոշումներ կայացնելու վերաբերյալ մի քանի վարկած կարելի է քննարկել․ «Նախ՝ ինքը որոշումները կայացնում է միանձնյա, ոչ մեկի հետ չի քննարկում, և կա նաև վարկած, որ որոշ բաներ ոչ ինքնուրույն կերպով է անում, նրա որոշումների վրա ազդում է իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կարծիքը»։ «Օրինակ՝ եթե ուժայինների աշխատանքից դժգոհ է, պետք է թիվ մեկ թիրախը լիներ դատախազությունը, մեղմ ասած, խայտառակ իրավիճակ է այնտեղ տիրում, ինչո՞ւ դատախազը պաշտոնանկ չի արվում․ ասում են, որ դատախազի հարցում Աննա Հակոբյանի դերակատրություննն է ամենամեծը»,- նշեց պատգամավորը։ Անդրադառնալով հարցին, թե Աննա Հակոբյանն ազդե՞լ է Փաշինյանի որոշումների վրա, և նա այդ մարդկանց աշխատանքից հանե՞լ է, Դանիելյանն արձագանքեց․ «Ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ դատախազն էլ չի պաշտոնանկ արվել․․․ Ես կարծում եմ, որ ոչ ամբողջական, բայց Փաշինյանի որոշումներ կայացնելու վրա նաև տիկնոջ կարծիքն է ազդում, նաև պաշտոնների նշանակման հարցում։ Կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել, որ, օրինակ, ՊԵԿ-ում և այլ տեղերում պաշտոնների են նշանակվել ուղիղ տիկնոջ, այսպես ասած, հրահանգով կամ պահանջով»։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
