Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման պայմանները՝ ըստ տրամաբանության»․ Էդգար Ղազարյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման պայմանները՝ ըստ տրամաբանության»․ Էդգար Ղազարյան
121
Երեկ, 09:48

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքական պահանջներ, Գաղտնազերծում 2
Համադրելով 2021 թվականից ընթացող հայ-ադրբեջանական շփումների ընթացքում Թուրքիայի նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան և լիազորված պաշտոնատար անձանց հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի վարչապետի, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ժողովի նախագահի, ԱԺ նախագահի տեղակալի (հայ-թուրքական հարաբերությունների հարցերով պատասխանատու) Անվտանգության խորհրդի քարտուղարի և այլ պաշտոնյաների արձագանքներն ու հրապարակային ելույթները, տրամաբանորեն հնարավոր է առանձնացնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման հիմնական պայմանները։
1. Ադրբեջանի բոլոր (առանց բացառության) պայմանների ընդունմամբ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրում (այս մասին մանրամասն անդրադարձ կատարվել է մեր կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ին «Գաղտնազերծում» հրապարակման մեջ)։
2. Հայոց Ցեղասպանության ուրացում, ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պետական քաղաքականությունից հրաժարում։
3. Հայոց Ցեղասպանության հուշահամալիր ապամոնտաժում կամ դրա նշանակության վերագնահատում (օրինակ՝ տարբեր բռնությունների տուժած մարդկանց հիշատակի համալիր)։
4. Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների վրա Հայաստանի իշխանությունների ազդեցության գործադրում՝ արգելելով նրանց լոբբիստական գործունեությունը՝ ի հակադրություն Թուրքիայի շահերի։ Այդ կազմակերպությունների, այդ թվում ՀՅԴ գործունեության արգելում Հայաստանում։
5. Ռուսաստանի ԱՎԴ Սահմանապահ ծառայության գործունեության դադարեցում Հայաստանում, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանի ողջ երկայնքով։
6. Հայաստանում գտնվող Ռուսական ռազմաբազայի Հայաստանի տարածքից դուրսբերում։
7. Հայ առաքելական Սուրբ եկեղեցու սահմանադրական կարգավիճակի վերանայում, դրա ազդեցության թուլացում, այլ կրոնական ուղղությունների և կազմակերպությունների գործունեության ընդլայնում Հայաստանում՝ ի հաշիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան