«Ովքեր 2020-ից հետո մնացել են Նիկոլի կողքին, պիտի ենթարկվեն խստագույն պատժի». Նաիրի Հոխիկյան
![]() 277 Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2024 թ., 19:24 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլի մեկ զանգով յուղոտ պաշտոններից ու իշխանական աթոռներից զրկվածներին ցավակցող կամ աջակցություն հայտնող մարդկանց հիշեցնեմ, որ այդ նախկին պաշտոնյաները հնարավորություն ունեին առնվազն 2020-ի պատերազմից հետո ընտրել մարդկային ճանապարհ և չդառնալ դավաճանության մաս։ Բայց դրա փոխարեն նրանք հաստատուն կանգնեցին Նիկոլի կողքին՝ կիսելով նրա բոլոր հանցանքների պատասխանատվությունը։ Այդ նախկին պաշտոնյաներից ոմանք նույնիսկ ինձ են առաջարկել միանալ իրենց 2021-ի ընտրությունների ժամանակ՝ մատնացույց անելով նախարարի, փոխնախարարի կամ պատգամավորի խոստումնալից ապագա, սակայն ստանալով երրորդ մատի կոմբինացիան՝ թշնամացել են։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, այն, որ Նիկոլը այդ մարդկանց մեկ զանգով հանել է գործից, նրանց չի դարձնում հերոս կամ տառապյալ։ Լրբերը երբեք սրբեր չեն դառնում։ Բոլոր նրանք, ովքեր 2020-ից հետո մնացել են Նիկոլի կողքին, պիտի ենթարկվեն խստագույն պատժի օրենքի ու բարոյականության շրջանակներում»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
