«Միջուկային տերությունների ղեկավարները խելագարներ չեն, որ չպատկերացնեն ինքնաոչնչացման սպառնալիքը»․ Հակոբ Բադալյան
![]() 179 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 10:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխ-ծովակալ Թոմաս Բյուկենենը Վաշինգտոնում քննարկման ժամանակ հայտարարել է, որ չնայած այդ երկրների հետ հարաբերություններում լարվածությանը, ԱՄՆ պետք է պատրաստ լինի միջուկային ռազմավարական մրցակիցներ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ մշտական երկխոսության՝ միջուկային պատերազմ թույլ չտալու համար: Համաձայն խաղաղության ու պատերազմի հարցերն ուսումնասիրող Ստկոհլոմի ինստիտուտի 2023 թվականի տվյալի, Ռուսաստանը տնօրինում է 4,5 հազար միջուկային մարտագլխիկ, ԱՄՆ՝ 3,7 հազար: Չեմ կարծում, որ միջուկային տերությունները ղեկավարում են խելագարներ: Անշուշտ, համաշխարհային ընթացքը բախտորոշ կամ ճակատագրական շրջադարձերի կարող է բերել մանրուքն անգամ, սակայն, ես գնահատում եմ իրավիճակը այսպես ասած առկա իրողությունների ելման կետից և ըստ այդմ համարում, որ միջուկային տերությունների ղեկավարները խելագարներ չեն, որպեսզի չպատկերացնեն ինքնաոչնչացման սպառնալիքը՝ միջուկային պատերազմի դեպքում: Անշուշտ այս հանգամանքը մեզ՝ փոքր պետություններիս, կարող է միայն մխիթարել, բայց ոչ հանգստացնել: Որովհետև նրանք չեն ոչնչացնի միմյանց, բայց միմյանց հետ ռազմավարական դիմակայությունում, որ վարում են աշխարհում ազդեցության գոտիների ու ռեսուրսների համար պայքարի շրջանակում, նրանք հանգիստ կարող են ոչնչացնել «կողմնակի» ցանկացածին: Հենց այստեղ է նաև, որ շատ կարևոր է դառնում նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատանքը, և մեղմ ասած տարակուսելի է հնչում որևէ միտք կամ կոնցեպտ, որը կարող է պարունակել նրանցից որևէ մեկի հետ անգամ մոտավոր կոնֆլիկտային ռեժիմ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
