Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փաշինյանը գիր ու ղուշ է գցում, թե ում ինչ պաշտոնի պետք է նշանակի»․ Վիտալի Մանգասարյան

«Փաշինյանը գիր ու ղուշ է գցում, թե ում ինչ պաշտոնի պետք է նշանակի»․ Վիտալի Մանգասարյան
68
Այսօր, 13:36

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում՝ վերջին տարիներին, ներքաղաքական իրավիճակների և ճգնաժամերի ժամանակ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններ շատ են եղել:
Ուժային կառույցների գործունեությունը բնականաբար միջազգային գործընկերների, բարեկամների և թշնամիների ուշադրության կենտրոնում է:
Փաստ է, որ վարջին տարիներին Փաշինյանի ամեն հաջորդ նշանակում ավելի վատն է նախորդից, ավելի վատ հետևանքներ է ունենում, քան նախկինում էր: Իրենց հետևից համակարգ են բերում ավելի շատ ոչ կոմպետենտ մարդկանց, քան նախկինում էր, և վերջապես, շատ դեպքերում նորանշանակ պաշտոնյան ավելի արագ է հարստանում իր նախորդից:
Տպավորություն ունեմ, որ Փաշինյանը ժողովրդի լեզվով ասած ղուշ և գիր է գցում 100 դրամանոց կոպեկի միջոցով, և այդպես որոշում, թե ում որ պաշտոնին պետք է նշանակի, և հնարավոր է այդ պատճառը, որ որոշ ղշի սիրահարների բախտը ուղղակի չի բերում:
Արձանագրենք նաև, որ ամեն մի հաջորդ նշանակումից ուրախանում են մեր թշնամիները, իսկ բարեկամները ուղղակի տարակուսում են»: