«Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է». Արմեն Աշոտյան
![]() 200 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 14:54 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը. «Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է Շատերի նման շարունակում եմ ապշել գործող վարչաոհմակի շարունակվող ցինիզմի, կարմիր գծերի տրորման և հավաքական բարոյականն անհատական անբարոյականի վերածելու վրա։ Շատերի նման զարմանում եմ հասարակության անտարբերության, դեմքին ճպցրած լորձն անձրևի անվան տակ հանդուրժելու և անհատակսն անբարոյականը որպես հավաքական նոր «բարոյական» ընդունելու պասիվ համաձայնության վրա։ Ախր ո՞նց, ախր խի՞, ախր ինչպե՞ս։ Չէ՞ որ մենք թասիբով ազգ ենք։ Չէ՞ որ մենք նամուսով ժողովուրդ ենք։ Չէ՞ որ … (լրացրեք ըստ ձեր ճաշակի՝ չմոռանալով, սակայն, որ «թասիբն» ու «նամուսը» արաբա-պարսկական ծագում ունեցող բառեր են)։ Ստեղծված իրավիճակը բացատրելու տարբեր վարկածներ են առաջարկվել, տարբեր փորձեր են արվել։ Եվ այդ «ախր»-ների և «չէ որ»-ների շուրջ երկար մտորելուց հետո մի բացատրություն էլ ես եմ ցանկանում ձեզ ներկայացնել՝ դիմելով աշխարհահռչակ մի դանիացու օգնությանը։ Այդ մարդը Հանս Քրիստիան Անդերսենն է, իսկ վկայակոչվելիք ստեղծագործությունը ոչ «Անճոռնի ճուտիկն» է, ոչ «Անագե տոկուն զինվորիկը», ոչ էլ «Ձյունե թագուհին», որոնք կարող են որոշակի զուգահեռներ ունենալ Հայաստանում ստեղծված իրավիճակի որոշ էլեմենտների հետ։ Կարծում եմ, որ ներկայիս աղետի նկատմամբ հանրային «հանդուրժողականությունը» բացատրելու և այն փոխելու համար կարիք կա վերաիմաստավորելու հանճարեղ դանիացու մեկ այլ հեքիաթ՝ «Թագավորի նոր զգեստը», որի «թագավորը մերկ է» վերջաբանը թևավոր խոսք է դարձել և այս կամ այն առիթով պարբերաբար օգտագործվում է նաև Նիկոլի հասցեին։ Ու հենց այս առնչությամբ է, որ երեք թարմ դիտարկում եմ ցանկանում անել։ 1. Եթե հեքիաթում թագավորը վախենում էր հիմար երևալ, և ինքն էր դարձել խաբեբաների զոհ, ապա մեր իրականության մեջ «թագավորը» բոլորիս է դրել հիմարի տեղ և հետևողականորեն խաբում է։ Նա շատ լավ գիտի, որ «մերկ» է, բացարձակ չի քաշվում իր տկլորությունից և խորը թքած ունի այդ մասին բոլոր վանկարկումների վրա։ 2. Անդերսենի հեքիաթը ստեղծվել է դեռևս ավանդական հասարակարգի և հին էսթետիկայի ժամանակներում, երբ հանրությանը մերկ ներկայանալն ամոթալի էր և պարսավելի։ Մենք ապրում ենք կարդինալ այլ միջավայրում, երբ բոլոր իմաստներով՝ մարմնականից մինչև էմոցիոնալ, մտավորից մինչև հոգեբանական, քաղաքականից մինչև անձնական, մերկանալը, բացվելը, ինքնացուցադրվելը ոչ միայն ամոթալի չէ, այլև թրենդային է, մոդայիկ է, «hot & sexy» է։ Մեր օրերում ամոթ է ոչ թե «մերկ», այլ «տգեղ» լինելը։ 3. Այստեղից գալիս ենք մի կոնցեպտուալ հետևության. «մերկությունը» նորմա ընկալող հանրության սիրտը շահելու համար պետք է ինչպես ի ցույց դնել Նիկոլի «մերկության» տգեղությունը, տձևությունը, գեշությունը, այնպես էլ, հարկ եղած դեպքում, քաղաքական պայքարում պատրաստ լինել ավելի գրավիչ «մերկությամբ» հաղթել նրան։ Որքան էլ որ տհաճ է, բայց սա է, կարծես թե, պահանջում 21-րդ դարի կոմունիկացիոն և քարոզչական պայքարը»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
15517:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
14516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
14216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
12815:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10414:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10814:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
23514:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
26014:12
