«Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
![]() 235 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 18:24 Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է: Դուք դրանում կհամոզվեք այսօր երեկոյան: Քաղաքականությունը Հ1-ով կամ իշխանամերձ մեդիակոմբինատների միջոցով սպառողների և նույնիսկ որոշ ընդդիմադիր, բայց սպառողական հասարակության ներկայացուցիչների համար վերը նշված արձանագրումը կարող է միամիտ կամ մանիպուլյատիվ թվալ, բայց կրկին շեշտեմ՝ Փաշինյանի իշխանությունը թերևս ամենախորը ճգնաժամի մեջ է, առավել ևս, երբ նրան ծանոթացնում են իր վարկանիշի իրական տվյալների հետ, և նա ստիպված իր ձեռքն է վերցնում ուղեղների լվացման գործը: Գիտեմ, որ մեծամասնությանը հետաքրքրում է ոչ թե նրա ճգնաժամը, այլ օր առաջ հեռացումը, բայց չի լինում հեռացում կամ իշխանազրկում առանց ճահճացած ճգնաժամի, դրա հակառակը արհեստական ռեակցիոնիզմն է կամ դրսի շահերով ուղորդվող քաղաքական հովանավորչությունը: Ինչևէ, այդ ճգնաժամի ողջ գունապնակը ամենալավը ինքն է պատկերացնում՝ տիրապետելով դրան ներսից: Վերջին շրջանի ռեակցիոն քայլերը խոսում են այդ ճգնաժամի իրական խորության մասին և դրանից դուրս գալու, ըստ իս, ծայրաստիճան անհաջող և նպատակին չծառայող շարժումների և քայլերի մասին, իսկ քայլերի «էպոտաժային» ֆորման խոսում է դրանց հուսահատության մասին: «Ցավոք սրտի» նրա կողքին չկա որևէ մեկը, ում հետ նա կարող է կիսել ճգնաժամի ողջ քաղաքական և ներկայացուցչական ծանրության բեռն ու խարանը, և շատ լավ հասկանում է նաև, որ իր բոլոր պրոտեժեները իր կողքն են, քանի նա ունի իշխանություն և հանուն Փաշինյանի այլևս իրենց սոցիալ- ֆինանսական կարգավիճակը չեն զոհաբերելու: Նրանք բավականին հոգնել են Փաշինյանից և քանի որ արդեն level են փոխել՝ ի տարբերություն Փաշինյանի, ով իշխանություն կորցնելիս կորցնելու է ամեն ինչ, նրանք չեն ուզում արժանանալ նույն ճակատագրին, բայց դեռ պահում են ֆորմալությունը, ինչը Փաշինյանին սկսել է չբավարարել և նաև նյարդայնացնել, քանի որ ստանձնած «առաքելության» գնի ծանրությունը պրոտեժեները լավ չեն հասկանում: Միայն ներքին կոնյուկտուրային առումով՝ 1. Մոտ 150 մլրդ դրամի հարկային թերհավաքագրում և նոր բիրտ հարկային քաղաքականություն փոքր և միջին ձեռնարկատիրության նկատմամբ: 2. Ծայրահեղ բարձր կրիմինոգեն իրավիճակ՝ հանցավորության աճ, թմրանյութերի շրջանառության և օգտագործման աճ: 3. Երևան քաղաքի կառավարման, որպես քաղաքական կապիտոլիայի մարդկային քվեի և վստահության ռեսուրսի տիրապետման, լիակատար ձախողում: 4.Գյումրի քաղաքի կառավարման ճգնաժամ, և դրա հանգուցալուծման փնտրտուք, և առհասարակ տարածքային կառավարման և քաղաքական ազդեցության ձախողում: 5.Ներթիմային ամրության խորը ճեղքվածք և լոյալություն քաղաքական «առաքելությանը», եթե չես ստիպում ակտիվանալ կամ ստիպված թիմը կառավարում ես հեռավահանակով: 6. Կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու անթաքույց ձախողում, որը պետք է բերեր լեգիտիմության ռեսուրսի վերակենդանացմանը: Վերակենդանացում չկա, արդյունավետություն ևս: 7.Կադրային բանկի և հատկապես մասնագիտական ապարատի սնանկություն: Որևէ լուրջ, իր գինն իմացող, պատասխանատու պրոֆեսիոնալ չի ուզում աշխատել և ստանձնել պարտավորություններ այս իշխանության հետ: 8.Գործարարների, բիզնեսմենների, օրենքի հետ խնդիրներ ունեցողների հարցերի ամբողջական թնջուկներ և այդ խնդիրների լուծման անկարողություն, ինչը բերել է ռիսկի, որ իջնում է նրանց կախվածության մակարդակը իշխանավորների կամքից, և նրանք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում: 9. Իշխանության գաղափարական և պրոպագանդիստական թեզերի սպառման էֆեկտիվության խորը անկում հենց իր ընտրազանգվածի շրջանակներում: Որքան մեծացնում և մեծացնում են պրոպագանդայի վրա ծախսվող ոչ թափանցիկ ֆինանսական միջոցները՝ էֆեկտը չի մեծանում, նույնն է: Նույնն է նաև Փաշինյանի վարկանիշը: Այն չի աճում և գտնվում է անշարժ օրգանական մինիմումի վրա: 10. Իշխանական կոռուպցիայի, հովանավորչության, ներքին դեմպինգի, պետական գնումների, և հանրային միջոցների չհիմնավորված և վոլյունտարիստական մսխման տևական գործընթացի արդյունքում ձևախեղված բյուրոկրատական ապարատ: Հավատացած եմ, որ այս շարքն անվերջ է և կարող եք շարունակել: Չեմ անդրադառնում հանրային և հատկապես անվտանգային և արտաքին քաղաքականությունների տոտալ ձախողումներին և սննկացմանը, որոնց խորությունը շատ ավելի մեծ ու համապարփակ է, քան վերը նշված կետերինը, և հենց հանրային, անվտանգային և արտաքին ձախողումներից է կազմված Փաշինյանի իշխանության ապալեգիտիմացման առյուծի բաժինները: Եթե ոմանք կարծում են, որ կարող են երկիրը հասցնել լինել-չլինելու եզրին, իսկ իրենց իշխելու հնարավորությունը զերծ պահեն լինել-չլինելուց, սխալվել են և շատ: Այդ սխալը անգրագիտության և անարժեքության հիմք ունի: P.S. Շնորհավորում եմ, սկսվել են ավտորիտար վարչակարգիդ բնորոշ խրոնիկական հիվանդությունների ողջ փնջի սրացումները: Ադապտացի՛ր, քանի ուշ չէ, և խուսափիր կտրուկ և անկանոն շարժումներից, դրանով միայն կօգնես մեզ և երկրին: Չնայած կարող ես ավելի «խելոք» գտնվել և «մեր դեմ խաղ չկան» շարունակել , միևնույն է արդյունքը նույնն է լինելու, բայց ավելի ֆատալ: Հեզաճկուն մարողներին ողջույն»։ Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
