«Մանդատը Հովիկին չզարգացրեց, բայց հարստացրեց»․ Նարինե Մկրտչյան
![]() 283 Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ., 04:12 Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարիեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ պտտվող և չհերքվող պատմությունները վկայում են, որ ներկաները հեզասահ ընթանում են նախկինների արատավոր արահետներով։ Ըստ էության, Հովիկ Աղազարյանը պատգամավորության տարիներին քաղաքական տանիք է հանդիսացել որոշ տնտեսավորների համար։ Դա դեռ հայտնին է, իսկ անհայտ ինչեր կլինեն։ Դրա համար էր Հովիկ Աղազարյանը Կիլիկիան համարում «խալխի հող», ուրանում «Կլիլիկիա» երգը լսելիս՝ իր երիտասարդական տարիների արցունքները, ուրանում Հայրենիք և հայոց պատմություն։ Բիզնեսն ու այդ բիզնեսը հովանավորող պատգամավորական մանդատը քաղցր են, իսկ Կիլիկիան՝ դառն ու օտար։ Եվ հիմա հերոսաբար մանդատի համար պայքարող Հովիկ Աղազարյանը նման կերպ երբեք չէր պայքարի հայրենիքի համար, ավելին՝ թշնամու աառաջին իսկ կրակոցի հետ այն կհանձներ, ինչպես և հանձնել են։ «Ֆակտոր»-ին Աղազարյանի տված հարցազույցից մեկեն պարզ դարձավ, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում չէր հաղթի, եթե ինքը չլիներ, ավելի ճիշտ՝ իր տասը տոկոսը չլիներ, որ նա ավելացրել է Փաշինյանի 90 տոկոսին։ Մնում է ափսոսալ, որ իրեն շատ կարևոր մարդ համարող, մանդատը որպես քաղաքական տանիք օգտագործող և ԱԺ ամբիոնից Փաշինյանի խոսույթը կրկնող Հովիկ Աղազարյանը մեծ վատություն է արել Հայաստանին․ չլիներ նրա տասը տոկոսը, հիմա այս խորհրդարանն ունենալու դժբախտությունը չէինք ունենա։ Կարելի է հասկանալ այն սպորտային հետաքրքրությունը, որ առաջացրել է «կդնի՞, թե՞ չի դնի Հովիկը մանդատը» հարցադրումը, սակայն Հովիկը կանգնած է ոչ թե մանդատը վայր դնել-չդնելու, այլ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու հեռանկարի առջև։ Մանդատը Հովիկին չզարդարեց, բայց հարստացրեց»։ Աղբյուրը` Նարինե Մկրտչյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
