«Կադրային փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»․ Նիկոլ Փաշինյան
![]() 194 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 22:48 «Կադրային փոփխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես հրապարակայնորեն քննարկվում են․․․ Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Այդ կադրային փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են»,- այս մասին այսօր «Հանրային հեռուստատեսության» եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու է «իր համբերության բաժակը լցվել» և թե ինչու են տեղի ունեցել պաշտոնանկություններ։ Փաշինյանը նշեց, որ գնահատում է պաշտոնանկ արված պաշտոնյաների կատարած աշխատանքը․ «Մեր գործընկերները համակարգային շատ լուրջ փոփոխություններ են իրականացրել, այո, այդ առումով, լավ էին աշխատում»։ «Իմ ընկալմամբ՝ ղեկավար պաշտոնյան մի կողմից պետք է համակարգը առաջնորդի, և այդ առումով լինի համակարգի մաս, իսկ որոշ առումով պետք է որոշակի տարանջատվածություն ունենա համակարգից, որպեսզի կարողանա հենց համակարգը տեսնել կողքից և հետագա համակարգային փոփոխությունն իրականացնել։ Պետական կառավարման համակարգում լինում է, որ գալիս է մի պահ, որ այդ փոփոխությունները բերող առաջնորդները իքս պահից դառնում են հենց համակարգի մաս, այսինքն, բարեփոխումների պրոցեսը հնարավոր չի դառնում․․․ Որպեսզի համակարգը փոխենք, պետք է համակարգի թերությունները տեսնենք․․․ Հայացքի սրությունը կարող է կորչել։ Ինձ հետ էլ է լինում, որ թերությունները տեսնելով, այնուամենայնիվ, կտրուկ գործողություններից մի իքս պահի սկսում ենք խուսափել։ Դա հասկանալի, բայց երբեմն ոչ օգտակար գործելակերպ է»,- պարզաբանեց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
