«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան
88 Այսօր, 01:48 «Եվրոխորհրդարանում նախորդ տարի իմ ունեցած ելույթի հիմնական լոկմոտիվը հետևյալն էր․ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Ինձ զարմացրեց, որ իմ այդ ելույթը սոցցանցերում անենամեծ տարածումը և արձագանքը գտավ»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ համարձակվի ասել՝ հանրային կոնսենսուս կա, որովհետև դրա համար վիճակագրություն պետք է լինի բայց ակնհայտ է, որ շատ լայն հանրային ըմբռնում կա, և ստացվում է, որ այդ օրակարգը ես եմ առաջարկել ՀՀ-ին և ԵՄ-ին։ Հանրային արձագանքը այնքան քաջալերող էր և համաձայնության տրամաբանությամբ, որ մենք առնվազն պետք է շատ լուրջ մտածենք։ 50 հազար ստորագրություն որ հավաքվել է, ես գիտեի, որ կհավաքվի, վստահ էի, զգացում ունեմ, որ 300 հազար էլ կհավաքվի»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը նաև ընդգծեց՝ տրամաբանական չի համարի, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարանում չընդունվի․ «Այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել ԵԽ ամբիոնից, օրինագծի չընդունելը ոչ միայն հայ հանրությանը, այլ նաև եվրոպական հանրությանը շատ դժվար կլինի բացատրել, կասեն՝ դուք էիք, չէ՞, եկաք, այստեղից այդպիսի բան ասացիք, հիմա դրան դեմ ե՞ք։ Պատկերացնում եք պատասխանը լինի՝ այո․ չկա այդտեղ քաղաքական տրամաբանություն»։ |
«Մանդատը Հովիկին չզարգացրեց, բայց հարստացրեց»․ Նարինե Մկրտչյան
6404:12«Դոգի ասածները չեն հերքվում և փաստի կարգավիճակ են ստանում». Կարեն Հեքիմյան
10402:36«Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10101:54«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8301:48«Սահմանազատված սահմանին դիտորդ ունենալու կարիք չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8101:24«Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները». Սևակ Հակոբյան
8801:12«Գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ ու գրիչով խազեր եմ քաշում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10800:12«Հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա Հովիկ Աղազարյանի կողմից»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
125Երեկ, 23:30