«Թույլ մարդը ողջ կյանքում ուժեղ երևալու մրցավազքի մեջ է»․ Արմինե Օհանյան
![]() 342 Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ., 15:06 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այսպես անթաքույց ոտնահարում Սահմանադրությունը, նվաստացնում թիմակիցներին, քանդում պետական ինստիտուտներն ու համակարգերը: Ինչո՞ւ է ամենօրյա ռեժիմով ցուցադրում, որ ոչ մեկի հանդեպ կապվածության, հարգանքի, սիրո, նվիրվածության զգացում չունի: Որ համատեղ անցած ճանապարհի հիշողությունները, միասին հաղթահարած դժվարությունները առոչինչ են, որ ոչ մի գրամ երախտագիտության զգացում չունի իրեն մատուցված ծառայությունների համար: Ինչո՞ւ է ոչնչացնում ազգային արժեքներն ու ավանդույթները, վիրավորում մարդկանց նուրբ զգացումները, ջնջում հայի պատմական հիշողությունը: Չէ՞ որ կան գրված ու չգրված օրենքներ, որոնք ամեն հասարակության ողնաշարն են, նրան կանգուն պահող առանցքը, որի բացակայությունը կարող է քանդել, քայքայել ու դեգրադացնել ամեն ինչ, ի վերջո՝ իր դեմ շրջվել: Դուք յուրաքանչյուրդ անշուշտ ունեք ձեր բացատրությունը և դրանք կարող են լինել տարբեր ու բոլորն էլ կարող են լինել ճշմարիտ: Մի բացատրություն էլ ես հավելեմ՝ այս ամենը տվյալ անձի բարդույթներից եկող ինքնահաստատման փորձեր են: Թույլ մարդը ողջ կյանքում ուժեղ երևալու մրցավազքի մեջ է և ամեն ինչ անում է, որ իրենից սարսափեն: Թող իրեն հող հանձնող ու դավաճան, օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարող, ազգային սրբությունները չհարգող, անհայրենիք ու ապերախտ, բռնապետ ու շիզոֆրենիկ անվանեն, թող անգամ թուրք ասեն... միայն թե «թույլ» չասեն»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
