«Ֆրանսիայի դեսպանը խոսում է այն մասին, որ միակ Արևմտյան Ադրբեջանը դա Իրանի 31 նահանգներից մեկն է»․ Հակոբ Բադալյան
![]() 185 Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 11:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, որտեղ պատկերել է Իրանի՝ Արևմտյան Ադրբեջան նահանգը, պատկերն ուղեկցելով՝ «միակը, և՝ միայն» գրառումով: Այսինքն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը իր գրառումով խիստ թափանցիկ ակնարկով խոսում է այն մասին, որ Արևմտյան Ադրբեջանը դա Իրանի 31 նահանգներից մեկն է, և դա միակ Արևմտյան Ադրբեջանն է, չկա այլ: Օլիվիե Դըկոտինյիի այդ գրառման հասցեատեր անշուշտ դիտարկվում է Ադրբեջանը՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իր պաշտոնական զեղումներով: Սակայն, կարո՞ղ ենք արդյոք նշմարել դեսպանի գրառման հնարավոր այլ տողատակ, մասնավորապես այն, որ այդ գրառման մյուս հասցեատերը, և գուցե այս պահին, այս ժամանակահատվածում հիմնական հասցեատերը Հայաստանի վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 22-ի իր հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման իր հայտարարությամբ: Համենայն դեպս, Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է պարբերաբար, շատ երկար ժամանակ, իսկ Ֆրանսիայի դեսանի իր գրառումով այդ հարցին անդրադառնում է հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երկու օր անց: Այդ հայտարարության խնդրահարույց և վտանգավոր լինելուն արդեն անդրադարձել եմ, փորձելով դիտարկել շերտերը: Հակված եմ մտածել, որ պաշտոնական Երևանի այդպիսի դիրքորոշումներում վտանգ տեսնում է նաև Ֆրանսիան, բնականաբար ելնելով իր շահերից ու հետաքրքրություններից: Բայց, «Արևմտյան Ադրբեջան» զեղումի քաղաքական լեգիտիմացումը, որ կամա, թե ակամա իրականացնում է Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, իր համար խնդրահարույց դիտարկում է նաեւ Ֆրանսիան, քանի որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի որևէ հավակնության լեգիտիմացումը ըստ էության նաեւ լեգիտիմացնում է այն հակաֆրանսիական դիրքավորումը, որ որդեգել է Ադրբեջանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
