Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
![]() 254 Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 19:18 Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել էին: Ըստ իրավապահների՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները: Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ էր արձակվել սեպտեմբերի 25-ին: Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամի չափով գրավը, բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։ Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր Ախտոյանը ևս ազատ է արձակվել։ Դատարանն ի սկզբանե նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրել էր մեկ ամիս ժակետով, ինչից հետո, «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, Հակակոռուպցիոն դատարանից՝ կալանքի երկարացման միջնորդություն չի ներկայացվել։ Ըստ այդմ, նախաքննական մարմինը Ախտոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
