Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հովիկ Աղազարյանն իր մեջ ինքնապաշտպանվելու ուժ է գտել». Հակոբ Ասլանյան

«Հովիկ Աղազարյանն իր մեջ ինքնապաշտպանվելու ուժ է գտել». Հակոբ Ասլանյան
87
Այսօր, 21:30

«Դա Հովիկ Աղազարյանի՝ որպես մարդ-քաղաքացու և որպես ԱԺ պատգամավորի իրավունքն է»,- այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Հովիկ Աղազարյանը ՔՊ վարչություն է կանչվել և միաձայն որոշվել է, որ պետք է մանդատը վայր դնի, այնուամենայնիվ, նա դեռ շարունակում է մանդատի կռիվ տալ։

Անդրադառնալով հարցին, թե չի՞ նախատում Աղազարյանին, ասում՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի որոշումը չես կատարում, Ասլանյանը պատասխանեց․ «Ո՛չ, որովհետև դա իր իրավունքն է, ես իրավունք չունեմ իմ ամենամոտիկ ընկերոջը ասելու՝ մանդատը վայր դիր կամ մի դիր, դա իր որոշումն է։ Դա հենց ապացուցում է, որ մեր կուսակցությունում բարձր մակարդակի վրա է ժողովրդավարությունը․․․ Հովիկ Աղազարյանն իր մեջ ուժ է գտել ինքնապաշպանվելու և դա իր իրավունքն է»։

Հովիկ Աղազարյանի որդու հետ կապված քրգործի վերաբերյալ Արգիշտի Քյարամյանի բացահայտումների վերաբերյալ Ասլանյանը նշեց․ «Ոչ մի բացահայտում էլ չկա։ Ես շատ ավելին գիտեմ։ Այդ զանգերը որդու հետ կապված չեն, դրանք եղել են մարտ թե ապրիլ ամսին, երբ որ ներկրողների վերաբերյալ հարկային սխալ մոտեցում է ցուցաբերվել։ Իսկ այդ զանգը, որի մասին ասվել է, բացարձակապես ոչ մի կապ չունի Աղազարյանի որդու հետ։ Այդ զանգը կապ ունի օրենքի նոր փոփոխության հետ»։

«Հովիկ Աղազարյանն իր մեջ ինքնապաշտպանվելու ուժ է գտել, մանդատը վայր չդնելն իր իրավունքն է». Հակոբ Ասլանյան