«Ալեն Սիմոնյանն ուզում է, որ իրենից ներողություն խնդրեմ, ինչը բացառվում է»․ Աշոտ Անդրեասյան
![]() 140 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 10:42 ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ ևս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բողոք ունի ներկայացրած, դատարանով պահանջում է ներողություն խնդրել։ Տևական ժամանակ է՝ դատավարությունն ընթանում է, հերթական նիստն այսօր է, որից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտ Անդրեասյանը գործից մանրամասներ ներկայացրեց․ «Ալեն Սիմոնյանը վիրավորվել է իմ ասած խոսքերից, որոնք իրողություն են։ Ուզում է, որ իրենից ներողություն խնդրեմ, ինչը բացառվում է։ Նիկոլականներին անվանել եմ դավաճան, ստախոս ու թուրքի առաջ կզած։ Ալեն Սիմոնյանի համար 5 տարի առաջ Աղդամը հայրենիք էր, իսկ 5 տարի հետո ԱԺ-ում ասում էր՝ Արցախը Ադրբեջան է, ստախոսությո՞ւն է, այո»,- ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով, քաղաքական գնահատական է տվել և իշխանությունները զուր ժամանակ են կորցնում՝ փորձելով պատժամիջոցներ կիրառել․ «Մեզ ո՛չ կարող են վախեցնել, ո՛չ էլ լռեցնել, ժամանակի անիմաստ կորուստ է»,- խոսքը եզրափակեց Անդրեասյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
