«Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Սիմոնյանը ոչ միայն վիրավորել, այլև ծաղրել է Աղազարյանին. «Հրապարակ»
![]() 271 Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Հիմնականում խոսել է ԱԺ նախագահը, որը հանդիպման նախաձեռնողն է եղել։ Հիշեցնենք, որ Աղազարյանը խոստացել էր երկուշաբթի, 18.00-ին պատասխանել վարչապետի «խնդրանքին»՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ: Նա վճռական էր՝ հայտարարելու, որ չի հրաժարվելու մանդատից, սակայն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ մի քանի օրով հետաձգում է որոշման մասին հրապարակումը՝ դեռ որոշ հարցեր կան պարզաբանելու։ Հընթացս էլ սպառնացել է՝ չգիտե՞ս, թե նմանների վերջն ինչ է լինում։ Իր եղբոր կնոջ մասին է հիշեցրել, որ ինքն այն ժամանակ լինելով ԱԺ նախագահ, վարչապետին դեմ դուրս չեկավ: Մի խոսքով, Աղազարյանին ամեն կերպ նվաստացրել է ու ճնշել, որից հետո Աղազարյանը հետաձգել է որոշումը։ Բայց նրա հարցուպատասխանից պարզ դարձավ, որ որոշումը հնարավոր է մեկ կամ մեկուկես տարի չհրապարակի: Ասաց՝ քանի դեռ ռուսաստանցի ընկերոջս չեմ հանդիպել, չեմ հրապարակի, իսկ ընկերոջ գալը Երևան չի կարող ասել, թե երբ կլինի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
