«Իսրայելի սպառնալիքների դեպքում Իրանը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի»․ Արաղչի
![]() 182 Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ., 14:36 «Իրանն Իսրայելի հետ ուղղակի բախման չի ձգտում, սակայն պատրաստ կլինի պատասխանել իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու՝ հրեական պետության բոլոր սպառնալիքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։ «Իսրայելական վարչակազմը գիտի մեր հնարավորությունները։ Նրանք գիտեն՝ ինչպես մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Բայց պետք է ընդգծեմ, որ ի տարբերություն իսրայելցիների՝ մենք տարածաշրջանում էսկալացման չենք ձգտում։ Իհարկե, մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի: Բայց մենք դա չենք ցանկանում, դա մեր ընտրությունը չէ։ Եթե իսրայելացիներն ընտրեն պատերազմի ուղին, ապա մենք լիովին պատրաստ կլինենք դրան», - մեջբերում է նրա խոսքը պորտուգալական Diário de Notícias պարբերականը: Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն ամենից առաջ ընկած է ԱՄՆ-ի վրա: Նա ժխտել է այն գաղափարը, թե Իրանի դաշնակից «Հեզբոլլահ» շարժումը թուլացել է Լիբանանի հարավում երկու ամիս շարունակվող մարտական գործողություններից հետո: «Եթե այն թուլացած լիներ, չեմ կարծում, թե Իսրայելը համաձայներ հրադադարի: Ակնհայտ է, որ «Հեզբոլլահ»-ը կարողացավ վերակազմավորվել և հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում՝ բախվելով իսրայելական ուժերի հետ», - նշել է նա՝ հավելելով, որ «Հեզբոլլահ»-ը խոշոր դերակատար է Լիբանանում: |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
