«Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև:
Տարբերությունը «միջազգային իրավունքի» տեսանկյունից նայել-չնայելու մեջ է:
Սակայն, եթե նույնիսկ խնդրին նայենք «միջազգային իրավունքի» տեսանկյունից, ապա կրկին հարց է առաջանում: Օրինակ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ի կամ 2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ի՞նչ տարբերություն կար Արծվաշենի և Արցախի միջև: Ասեմ:
Ուրեմն, 2020թ․ սեպտեմբերի 27-ին, կամ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ցանկացած այլ ամսաթվին Ադրբեջանն Արցախը համարել է իր միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասը և բոլոր հնարավոր ատյաններում մինչև վերջ պայքարել է Արցախի համար:
Արծվաշենը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասն է: Այժմ եկեք հիշենք, բացի հատուկենտ անհատներից, ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս և որտե՞ղ է պայքարել Արծվաշենի հետ վերադարձի համար: Որևէ մեկը չի գտնի որևէ պաշտոնական փաստաթուղթ, ըստ որի, Արծվաշենի վերադարձի պահանջը ներառված լինի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում: Էլ չեմ խոսում հայկական կողմի չնախաձեռնած 2020թ․ սեպտեմբերի 27-ի կամ 2023թ․ սեպտեմբերի 19-ի համարժեք միջոցառումների մասին, քանզի այդօրինակ միջոցառումներ պաշտոնական Երևանը նույնիսկ երազներում չէր տեսնում: Այսինքն, ստացվում է, որ թեպետ Արծվաշենի և Արցախի միջև «միջազգային իրավունքի» տեսանկյունից տարբերություն չկա, այնուամենայնիվ թե՜ Արցախը, թե՜ Արծվաշենը դե ֆակտո Հայաստանի կազմի մեջ չեն:
Դա նշանակում է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ պետականաքանդ իշխանություն է եղել:
Կարելի՞ է արդյոք տեսանելի ապագայում ինչ-որ բան փոխել: Կարծում եմ՝ Արցախի կարգավիճակի պարագայում ինչ-որ փոփոխությունն անհնար է, սակայն Արծվաշենը հետ բերելն իրատեսական է:
Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Մեծ հաշվով, շատ բան պետք չէ, միայն՝ հետևողական հարգանք «միջազգային իրավունքի» հանդեպ և հավատարիմ (անդավաճան) ազգաբնակչություն:
«Հետևողական հարգանք»-ին հավատում եմ, ազգաբնակչության հավատարմությանը (անդավաճանությանը)՝ ոչ:
Այսպես էլ ապրում ենք»:

ԵՄ Խորհուրդը պաշտոնապես ընդունել է հայկական արտադրանքի համար ժամանակավոր առևտրային արտոնությունները
4615:30
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորամանկում է»․ Կարեն Հեքիմյան
4115:12
«Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ»․ Պեսկով
7614:49
«Մնացել է մի շաբաթ, որից հետո պարզ կդառնա, թե ինչքանով էր հավաստի Փաշինյանի ասածը»․ Ոսկան Սարգսյան
6014:42
Վարչապետի աշխատակազմի արտասահմանյան այցերի համար լրացուցիչ 94.6 մլն դրամ հատկացվեց
4714:30
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»․ Պեսկով
8014:18
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, կարծում եմ՝ պրոցեսը չի կանգնել, դանդաղել է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4314:06
«Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6114:00