Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հիվանդանոց տեղափոխել

Վերին Լարսի անցակետում խայտառակ վիճակ է․ հարյուրավոր հայեր օրեր շարունակ նույն կետում կանգնած սպասում են, որ կարողանան գալ դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը։
«Երեք օր է՝ այստեղ կանգնած ենք, ցուրտ է, մարդիկ էլ չեն դիմանում։ Անմարդկային վիճակ է, մեքենաների վառելիքը վերջացել է, մեր մոտի գումարն էլ է վերջանում, արդեն ուտելիք գնելու հնարավորություն էլ չունենք»,- լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքացիներից մեկը, որը ՌԴ-ից յոթ տեղանոց մեքենայով գալիս է դեպի Հայաստան։
Նա տեղեկացրել է, որ իրենց հետ կանայք, երեխաներ կան։
«Երեկ երկու երեխայի տարել են հիվանդանոց, մրսել, հիվանդացել են։ Մենք էլ չգիտենք՝ ինչ անել։ Որևէ արձագանք Հայաստանից չկա։ Կցորդն էլ չի կապվել մեզ հետ։ Չգիտենք՝ ինչ անել»,- նշել է նա։
Քաղաքացին պատմել է, որ անգամ զուգարանից օգտվելու հնարավորությունից են շուտով զրկվելու, քանի որ դրա համար էլ պիտի վճարեն, սակայն արդեն գումար չունեն։
«Ու մեզ ուղղակի նյարդայնացնում է, որ հայկական կողմը հայտարարում է, թե Լարսը բաց է, խնդիր չկա։ Մեր հարազատներն էլ զանգում են, զարմանում, թե ոնց չենք հասնում, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ ճանապարհը բաց է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց՝ այս պահին էլ է ձյուն տեղում, և իրենց ասում են, որ եղանակային անոմալ պայմաններից ելնելով, իրենք ուղղակի պիտի սպասեն։

Ռուսաստանի ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
84Երեկ, 21:00
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել (տեսանյութ)
261Երեկ, 16:19
Ռուսաստանը հարվածել է Խարկովի շենքերից մեկին․ տուժել է 38 մարդ (տեսանյութ)
196Երեկ, 15:12
Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ (տեսանյութ)
156Երեկ, 13:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
123Երեկ, 12:42
Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
194Երեկ, 12:12
ԱՄՆ-ում ծննդյան խնջույքը վերածվել է հրաձգության․ տուժել է 11 մարդ (տեսանյութ)
332Երեկ, 09:37
4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
18427.09.2026, 21:24