Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փաշինյանի առջև խնդիր է դրված՝ փակելու անցյալի էջը և բացելու նորը»․ «ՀայաՔվե»

«Փաշինյանի առջև խնդիր է դրված՝ փակելու անցյալի էջը և բացելու նորը»․ «ՀայաՔվե»
92
Այսօր, 12:12

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը:
Նրան մեղադրում էին չսափրված լինելու և արխայիկ արտաքին ունենալու համար. նա սափրվեց և դա արեց տեսախցիկների առաջ։
Անհեթեթ է սափրվել տեսախցիկների առաջ, բայց նա դա արեց միտումնավոր՝ փորձելով ուղերձ հղել։ Ասում էին՝ նա լավ տեսք չունի. նա սկսեց հեծանիվ վարել առավոտյան, որպեսզի ցույց տա, թե ինչ լավ մարզավիճակում է: Ասում էին՝ նա անփույթ է հագնվում, սկսեց ավելի լավ հագնվել: Այսինքն՝ ռեբրենդինգ է ընթանում։ Եվ այս ամենը «իսկական Հայաստան» գարշահոտ կարգախոսի ներքո՝ «Ապագա կա ապագա»-ի երկրորդ սերիան։
Նույն կերպ աշխատանքից հեռացվեցին նախկին թիմի անդամները։ Նման կերպ էին վարվում նաև Մուսոլինին ու Հիտլերը»:

Աղբյուրը`   ՀայաՔվե