«Մտածում եմ` Թրամփին նամակ գրեմ, թե իրենց դեսպանն այստեղ ինչ ռեժիմ է սատարում»․ Հովհաննես Ավետիսյան
![]() 205 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 19:54 Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահ Բայդենի որդու վրա մի քանի քրեական մեղադրանք կար: Դրանցից մեկը հարկերից խուսափում, մյուսը՝ ապօրինի զենքի գնում: Վերջերս դատարանը կայացրել էր վճիռ, որով որդուն քառասուն և ավել տարվա ազատազրկման էին դատապարտել: Օրերս նախագահ Բայդենը, գնալով նախկինում տրված իր խոստման դեմ, որդուն ներում է շնորհել, ընդ որում՝ ներումը վերաբերում է ցանկացած տիպի հակաօրինական արարքի, որ նա արել կամ կարող էր արած լինել նախորդիվ: Սա իշխանության չարաշահման դասական օրինակ է: Այս օրինակը դասագրքային օրինակ է կոռումպացված լինելու և ժողովրդավարական արժեքների դեմ գործողության․ այն դասագրքերի, որով ինքս ԱՄՆ-ում ուսում եմ առել և որոնց ոտնահարմամբ նաև Հայաստանի օրվա իշխանությունը ինձ քաղաքական հետապնդման է ենթարկում. մի իշխանություն որն ունի ԱՄՆ ներկա իշխանության աջակցությունը: Ինչ է ստացվում. ԱՄՆ ներկայի իշխանության կողմից սատարվող նիկոլական ռեժիմը ժողովրդավարական արժեքների համատարած խախտումներ է անում, բայց նրանք լուռ են: Իսկ այդ նույն ժամանակ իրենց նախագահի որդու վրա դատարանով հաստատված մեղադրանքը, այդ թվում՝ ապօրինի զենք պահելու թեմայով, օրվա իշխանության ղեկավարը՝ իրենց նախագահը, ներում է շնորհում: Զուգահեռ իրականության մեջ Բայդենի կողմից սատարվող նիկոլները շարունակում են ապօրինի զենքի կեղծ թեմայով իմ հանդեպ քաղաքական հետապնդումը, և արդեն մի ամիս է մեքենաս, հեռախոսս և այլ իրեր չեն վերադարձնում: Այս պայմաններում ընտրված նախագահ Թրամփի հայտարարված օրակարգը այս կեղծ արժեհամակարգի դեմ, որում ԱՄՆ-ի օրվա իշխանությունը կոռումպացված է դիտարկվում, ավելի քան տրամաբանական է դառնում: ԱՄՆ-ում մի լավ ասցվածք կա. Practice what you preach. հ.գ. Մտածում եմ Թրամփին նամակ գրեմ, պատմեմ, թե իրենց դեսպանը ինչով է այստեղ զբաղված և ինչ ռեժիմ է սատարում»: Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
