«Ի՞նչը չներվեց Գեղամ Նազարյանին»․ հարց` Գեղամ Մանուկյանին
![]() 260 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 01:00 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Լուրեր»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչը չներվեց Գեղամ Նազարյանին՝ արդյոք մեկ նկարն ու մեկ հայտարարությունը, պատասխանեց․ «Գեղամ Նազարյանի դիրքորոշումների հարցն է։ Դա իշխանությունը փորձեց պտտեցնել, թե մի լուսանկարի խնդիր է, բայց չէ, լուսանկարի խնդիր չկա։ Ճիշտ է՝ սոցցանցերում քննադատվել էր Գեղամ Նազարանի լուսանկարներից մեկը՝ Վիետնամում ոչ պաշտոնական արարողության, հանգստի պահին՝ Ալեն Սիմանյանի հետ, բայց կրկնում եմ՝ դիրքորոշումների հարց է։ Այդ դիրքորոշումների տարբերության պատճառով եղել է քննարկում, եղել է առաջարկ։ Նազարյանն ընդունել է այդ առաջարկը»։ Մանուկյանի խոսքով՝ բազմակարծությունն առկա է, բայց կարևոր քաղաքական հարցերի շուրջ բազմակարծությունը տեղավորվում է խմբակցության ներսում, իսկ խմբակցությունից դուրս բոլորը նույն դիրքորոշումն ունեն։ ««Հայաստան» խմբակցության գործունեության առանցքում է այս իշխանության հեռացումը, արմատապես քաղաքականության փոփոխությունը»,- ընդգծեց պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
