Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Նարեկ Զեյնալյանին փոխարինեց Ալեքսանդր Ավետիսյանը

Նարեկ Զեյնալյանին փոխարինեց Ալեքսանդր Ավետիսյանը
172
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 10:12

ԱԺ հերթական նիստը մեկնարկեց ՔՊ-ական նոր պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանի երդման արարողությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։