«Ասում ենք՝ պետք է ուժեղ բանակ ունենանք․ ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 201 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 12:00 «Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը ազգ-բանակն է։ Բայց իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Շատ ենք խոսում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի բանակի կամ ազգ-բանակի մեր ընկալումը, բայց ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակի ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Դե մենք շատ խոսում ենք նրա մասին, որ պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը։ Բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև այս հարցում պետք է շատ հստակ կողմնորոշվենք, ուժեղ ումի՞ց։ Չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց պետք է այդ հարցին պատասխանենք․․․ իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրները միայն մեր թշնամիների հետ չէ, այլ նաև մեր բարեկամների հետ է, ումի՞ց և ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք․․․»,-ասաց Փաշինյանը՝ որպես լուծում նշելով, որ պետք է որդեգրել մեկ այլ՝ «պետության» տրամաբանություն, որը գործում է սեփական շահերի համապատասխան։ «ՀՀ-ն պետք է գործի միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ «Բանակից առաջ կան բուֆերներ, օրինակ տնտեսական փոխկախվածությունը, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
