«ՔՊ պատգամավորնե՛ր, ձեր ղեկավարը ձեզ էլի ուսապարկի տեղ դրեց»․ Արմենուհի Կյուրեղյան
![]() 235 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 17:18 «Վանաձորում՝ Էդմոն, Ալավերդիում՝ Սիմոն, որտե՞ղ ուզենան, որ նման կերպարներ չգտնեն ու համայնքներում ընտրված ղեկավարներից չազատվեն։ Հիմա էլ հասել են Գյումրի»,- Աժ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու որոշմանը․ «ՔՊ պատգամավորնե՛ր, փաստորեն ձեր ղեկավարը ձեզ, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, էլի ուսապարկի տեղ դրեց։ Ինքն է որոշում օրենքի փոփոխություն ընդունեք-չընդունեք, մանդատը վայր դնեք-չդնեք։ Բա սուպերվարչապետությունը էլ ո՞նց է լինում։ Քաղաքապետի թեկնածուի շուրջ իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՔՊ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին»,- ասաց Կյուրեղյանը՝ հարցադրումներ բարձրացնելով, թե ինչո՞ւ պետք է քաղաքապետի թեկնածուն լինի պարտադիր ՔՊ-ական։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
