Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
163
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 19:12

«Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:
Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»,- այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ ֆեյսբուքյան իր էջում: