«Կարող ա պատահի՝ զրույցների ընթացքում մի բան եմ ասել, որը չէր կարելի ասել». Հովիկ Աղազարյան
![]() 205 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 15:24 «Ես երբևէ չեմ դիմել՝ այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու: Եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերի ժամանակ, որտեղ մասնակցում են պատգամավորներ, կառավարության անդամներ, ինչ-որ ինֆորմացիայի արտահոսքի, ապա ասեմ հետևյալը՝ սիրելի՛ լրագրողներ, ես բոլորիդ հետ էլ զրուցել եմ, հիմա էդ զրուցելու ընթացքում՝ հարցազրույցի ֆորմատով, թե ընդհանրապես, կարող ա պատահի մի բան եմ ասել, որը չէր կարելի ասել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, որ ինքը տեղեկատվական արտահոսք է իրականացրել: «Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված էսօր էս եմ ասել արտահոսք, հետո էն եմ ասել արտահոսք: Ես նաև զարմանք հայտնեցի, թե ոնց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում՝ վարչապետի մոտ»,- նշեց Աղազարյանը՝ ընդգծելով, որ երբ իր հեռախոսն առգրավել են, քննիչն ասել է, որ իրենց հետաքրքրում են միայն այն զանգերը, որոնք կապ ունեն Քյարամյանի գործի հետ: «Բայց պարզվում է, որ իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ: Թե ով և ինչ նպատակով է այդ նյութերը տվել վարչապետին, չեմ կարող ասել: Ինձ ֆեյսբուքի անձնական նամակագրությունների միջոցով գրում էին, որ դուք հայրենիք եք դավաճանել, ես էլ միշտ իրենց պատասխան էի տալիս իրենց ձևով: Չեմ բացառում, որ հատուկ ծառայություններից ուղարկված մարդիկ գրել են, վիճել ենք, հետո ինչ-որ բաների ա հասել: Հիմա դրանցից էլ են ինչ-որ մասեր վերցվել»: Հարցին, թե երբ ձեզ հայտնում էին արտահոսքի մասին, կոնկրետ օրինակներ ասացի՞ն, Աղազարյանը պատասխանեց. «Ասացին. խոսքը երևի թե 3 ինֆորմացիայի մասին էր: Մեկի վրա իրենք էլ ծիծաղեցին, մեկը չեմ հիշում, մյուսն էլ լուրջ էր»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
