«Երեկ ուզում էի անձամբ *****ի Աղազարյանին»․ Ալեն Սիմոնյան
![]() 221 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 15:48 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողերի հետ զրույցում որոշ փակագծեր բացեց, թե ինչ արտահոսք է արել Հովիկ Աղազարյանը․ «Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ. իր գործունեության հետ կապված, միջազգային հանդիպումներից, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում։ Բայց գաղտնի ինֆորմացիա կրող անձինք պետք է իմանան, որ կա ինֆորմացիա, որն իրավունք չունեն հրապարակել։ Հիմա չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց որքան հասկանում եմ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ովքեր իր հետ շփվել են»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ ամենի մասին ՔՊ-ում վերջերս են իմացել։ Նրա խոսքով, երեկ ՔՊ վարչության նիստում ոչ մի խոսք չի եղել ԱԺ լսումների ժամանակ եղած միջադեպից, վարչապետի խնդրանքից․ «Դրա ոչ ուժը կար, ոչ պահն էր։ Այն, ինչ երեկ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ։ Մինչև երեկ՝ ամեն կերպ փորձել եմ ինչ-որ ձև պաշտպանել պարոն Աղազարյանին։ Բայց երեկ ուզում էի անձամբ խեղդեի նրան։ Պրոբլեմն այն է, որ մարդը չի զղջում ուղղակի։ Տպավորություն կա, որ ադեկվատության հետ կապված խնդիր էլ կա։ Ցավում եմ, որ ուղղակի շատ բան չեմ կարող ասել»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով նաև, որ այն ինչ երեկ կարդացել և տեսել է, անգամ կամաչի պատմել, եթե միայն տղաներով լինեն։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
