«Պաշտոնյան սեռական բնույթի հայհոյանք է տվել, Դատախազությունը քրեական գործ է հարուցել վարորդների նկատմամբ»․ Գառնիկ Դանիելյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձ կատարեց ավտոբուսների վարորդների գործադուլին։
«Իմանալով, որ գործադուլ է, ես և իմ գործընկերները գնացել ենք, որպեսզի հասկանանք՝ ինչ է իրականում տեղի ունենում։ Այս մարդիկ ամիսներ շարունակ բարձրաձայնել են իրենց բոլոր խնդիրների մասին՝ սկսած այն տարրական ծախսերը, որոնք նրանք կատարում են մինչև ստիպողաբար, որ նստեցնում են այդ մարդկանց ղեկին, ես անձամբ գնացել և տեսել եմ այն անիվների վիճակը, որոնցով նրանց ստիպում են ձմռանը քշել․․․ Եվ հենց այս անբարեխիղճ վիճակի պատճառով մենք բազմիցս ականատես ենք եղել մի շարք վթարների։ Այդ մարդիկ նաև նշել են, որ նրանց աշխատանքային իրավունքները խախտված են»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ երբ վարորդներն իրենց խնդիրների մասին բարձրաձայնել են, ոմն պաշտոնյա Սուքիասյան սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործություն, իսկ դատախազությունը փոխանակ այդ հանցագործության հետևից գնալու, քրեական գործ է հարուցում այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ համարձակվել են գործադուլ հայտարարել։

«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
7801:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
98Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
191Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
218Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
220Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
129Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
121Երեկ, 09:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
146Երեկ, 01:06