«Նեղ պահին մեր դաշնակիցները մեզ թողել են մենակ, դավաճանել են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 193 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 22:24 ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր դիտարկումները ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորվածությունների վերաբերյալ՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու համատեքստում։ «Երբ որ մեզ անվանում էին Արևմուտքի կամակատար և խամաճիկ, այդ թվում՝ նաև շատ բարեկամ երկրներում, մենք 2019թ Սիրիա սակրավորների և բժիշկների խումբ գործուղել ենք՝ ի հեճուկս ամբողջ արևմտյան աշարհում հաստատված կարծիքի, մեզ ուղղված ահազանգերի և պահանջների։ Եվ ուղարկել ենք, որովհետև մեր դաշնակիցը խնդրել է, ասել է՝ ձեր օգնության կարիքն ունենք, և մենք արձագանքել ենք, որովհետև մենք դրանով նաև ցույց ենք տվել, թե դաշնակից լինել ինչ է նշանակում։ Սա շատ կարևոր է։ Ընդ որում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում միակ երկիրն ենք եղել, որ մեր դաշանակցի խնդրանքներին արձագանքել ենք։ Ինչի՞ համար ենք արել, որովհետև ասել ենք՝ մենք հարաբերությունների սենց որակ ենք պատկերացնում, մենք սենց ենք պատկերացնում դաշնակից լինելը և սեփական պայմանագրային պարտավորվածությունների նկատմամբ վերաբերմունքը․․․ Ինչպես այն ժամանակ, այսօր էլ մեզ ասում են՝ արևմտյան կամակատար կառավարություն է ՀՀ կառավարութփյունը։ Թող այդ մարդիկ պատասխանեն ամենաբարձր մակարդակով, անձամբ ինձ։ Մենք այդ առաքելությունը ուղարկել ենք, ճիշտ ենք արել, հիմա էլ հետ ենք բերում, ու էլի ճիշտ ենք անում․․․ Ես ուզում եմ արձանագրել, որ ցավոք մեր ոչ բոլոր դաշնակիցների պատկերացումն է դաշնակից լինելու վերաբերյալ այնպիսին, ինչպիսին մերն է եղել։ Որևէ մեկը մեզ մեղադրելու ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հիմք չունի։ Մենք մեր դաշնակցային բոլոր պարտավորությունները կատարել ենք, բայց մեր նկատմամբ դաշնակցային պարտավորությունները չեն կատարվել, նեղ պահին մեզ թողել են մենակ, մեզ լքել են, և, այո, կան կարծիքներ, որ մեզ դավաճանել են, և ես փաստարկ չունեմ այդ կարծիքը հնչեցնողներին ասեմ՝ դուք սխալ եք ասում»,- հայտարարեց Փաշինյանը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
14514:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
21513:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
14813:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13013:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
23012:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
14312:00
«Ժամանակն է ռազմավարական լուծումների»․ Արմեն Գևորգյան
17011:12
«Ուիթքոֆը կհանդիպի Զելենսկու ու եվրոպացի առաջնորդների հետ»․ #WSJ
25811:10
