Երկու փակ նիստ՝ Աղազարյանին «նվիրված»․ «Հրապարակ»
![]() 162 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել՝ Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն և այսուհետ ծպտուն չհանեն՝ վախենան նույնիսկ լրագրողներին բարեւելուց եւ Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։ Նիստում Աղազարյանին մեղադրել են նախևառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեև ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ՝ Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել եւ բարձրաձայն վրդովված խոսելով՝ հեռացել։ Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից և խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, և բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։ Երեկ նա ամբիոնից խոստովանեց. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական եւ այլ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ այդ նպատակին հասնելու համար»։ Ի դեպ, երեկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքում նյարդային էր պահել իրեն լրագրողներից մեկի նկատմամբ, միջադեպից քիչ անց լրագրողի մոտ էր շտապել ԱԺ նախագահը եւ առաջարկել բողոք գրել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
