«Փաշինյանը բարեկամացել է «պոզով-պոչով» կենդանու հետ»․ Աննա Գրիգորյան
![]() 175 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 11:42 «Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, սպանելու պոզով-պոչով այդ վախենալու մոնստրին, կենդանուն, ի՞նչ արեց ժամանակի ընթացքում՝ ընկերացավ պոզով-պոչով այդ կենդանու հետ»,-Աժ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա փաստեր ներկայացրեց, խոսելով այն մասին, որ իշխանությունը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների հասնող տենդերներ շահել, Դիլիջանի համայնքապետը սեփական եղբորը շուկայականից զգալի էժան ու հրատապ կերպով տարածք տվել, իսկ կոռուպցիայի հանձնաժողովն ասել է՝ 300 000 տուգանք վճարի, և դրանով հարցը փակել են։ Անդրադարձավ նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հոր կողմից 40 հա հողի ձեռքբերմանը՝ ինտենսիվ այգի կառուցելու համար, որի համար նրան 1,5 մլրդ դրամ վարկ են տրամադրել․ «Դրանից հետո կառավարությունը 102,5 մլն դրամի գումար է տալիս, այդ վարկի տոկոսները սուբսիդավորելու համար, այսինքն՝ անտոկոս վարկ է ձևակերպել»,- ասաց պատգամավորը՝ կրկին անդրադառնալով «Անիֆ» հիմնադրամին, որի համար 10 մլրդ դոլար է մսխել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
