«Աղազարյանը հասկացել ա՝ դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա». Հովիկ Աղազարյան
![]() 212 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 13:36 «Ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գան, իմ և Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները, իմ նամակագրությունը և գնահատեն, թե ինչքան են շոկային»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ ազատ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր հեռախոսի նամակագրություններին, որոնք հայտնվել են վարչապետի մոտ: «Նամակագրությունները, որտեղ ինձ վրա ճնշումներ են եղել, որ ես պատերազմից հետո թիմից դուրս գամ, դուրս գամ վարչապետի դեմ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, պետք չի նայել: Էդ մասը երևի չկա վարչապետի կամ վարչության սեղանին, որ ասեն՝ ապրի պարոն Աղազարյանը»,-նշեց Աղազարյանը և ընդգծեց, որ չի ամաչում ու համաձայն է նույնիսկ, որ կին լրագրող կարդա իր նամակագրությունները, որ հասկանա «թե ինչը ինչոց ա, որը որտեղից ա, որ Աղազարյան Հովիկը հասկացել ա, որ իրա դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա»: «Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի էնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ էդ զոհը լինեմ: Եթե ես խանգարում էի թիմին էդ հարցերը լուծելու համար, ապա ես թող զոհը լինեմ»,- նշեց Աղազարյանը, հավելելով, որ ճնշված է, որ իր ընկերները իրեն դրել են դժվար իրավիճակի մեջ և խուսափում են իրեն բարևելուց: Իսկ այն մտքին, որ «Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր միջոցներով հասնելու է նրան, որ ձեր մանդատը վայր դնեք», պատգամավորը արձագանքեց. «Ինքը չի կարող բոլոր միջոցներով հասնի նրան, որ ես մանդատը վայր դնեմ, ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
