«Ո՞րն է կադրային լայնածավալ փոփոխությունների պատճառը». Գեղամ Մանուկյանը՝ Սրբուհի Գալյանին
![]() 175 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 16:00 ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հարց ուղղելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ասաց. «Այսօր եղան իրար հաջորդող տեղեկություններ, որ ձեր ենթակայության տակ գործող որոշ գերատեսչությունների ղեկավարներ կամ պաշտոնակատարներ, ազատվել են աշխատանքից, այսինքն՝ լայնածավալ կադրային փոփոխություններ են: Պատճառը ո՞րն է: «Թիմ» հասկացության տրամաբանության մե՞ջ է, թե՞ նախարարության այդ գերատեսչությունների աշխատանքից դժգոհ եք»: Սրբուհի Գալյանը պատասխանեց. «Իմ կողմից նման ցանկությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ և՛ աշխատանքի գնահատականով, և՛ մոտեցումների վերաբերյալ պատկերացումներով: Կարծում եմ, եթե ոլորտը վստահվում է նոր մարդու, նա պետք է հնարավորություն ունենա ընտրելու նաև իր թիմին, որպեսզի քաղաքականություն մշակելիս ունենա այն արդյունքը, որը ակնկալվում է իրենից»: Գեղամ Մանուկյանը, արձագանքելով, ասաց. «Այսինքն՝ Արդարադատության նախարարության մի կարևոր մասից դծգոհ եք: Էն բոլոր պսպղան խոսքերը, որ կառավարությունը փայլուն է աշխատում, փուչիկ է»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, երբ Գալյանը նշանակվեց Նախարար, մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, պաշտոնից ազատվեց նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, երեկ՝ նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը: Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Մնացականյանը ազատվց Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
